Տիգրան Ուլիխանյանը վայր կդնի մանդատը, նա աշխատանքի կանցնի ՊՎԾ-ում

Ամսաթիվ: 20:09:26 - Դիտում: 144

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը առաջիկայում նշանակվելու է ՀՀ վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Այս մասին ասել է պատգամավորը։
Հարցին, թե տեղեկություն է շրջանառվում, որ նշանակվելու եք Պետական վերահսկողության ծառայության պետ, նա պատասխանեց, որ գնալու է ՊՎԾ ղեկավար ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, որովհետև պետի պաշտոնն արդեն զբաղեցված է. «Այս պահին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցված են, սակայն նա այդ ծառայության ղեկավարն է»:
Հիշեցնենք, որ օրերս տարբեր պատճառներով պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին էին հայտնել «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ։
Մանդատը վայր դնելու մասին էր հայտնել Արսեն Ջուլֆալակյանը՝ տեղեկացնելով, որ իր համար ընդունելի չէ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի քայլերը սպորտին առնչվող հարցերում։
Մանդատից հրաժարվել էր նաև պատգամավոր Արմեն Փամբուխչյանը՝ նշանակվելով ԱԻ փոխնախարար։
Մանդատից հրաժարվելու մասին հայտարարել էր նաև խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը։