«Պատմամշակութային կառույցների պահպանություն, առկա մարտահրավերներ եւ օրենսդրական բացեր» թեմայով քննարկում ԱԺ-ում

Ամսաթիվ: 20:09:26 - Դիտում: 72

Խորհրդարանում տեղի է ունեցել «Պատմամշակութային կառույցների պահպանություն, առկա մարտահրավերներ եւ օրենսդրական բացեր» թեմայով քննարկում։
Քննարկմանն անդրադարձ կատարվեց «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ստեղծման նախապատմությանը, պատմական հուշարձան-տների արտաքին եւ ներքին տեսքերի պահպանման խնդիրներին:
Բանախոսներից շատերն անթույլատրելի
համարեցին պատմական տարածքում ինքնակամ կառույցների շինարարության թույլտվությունները, ընդգծվեց նաեւ օրենսդրական դաշտի համալիր փոփոխության անհրաժեշտությունը:
Ամփոփելով քննարկումը՝ առաջարկ հնչեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կքարտեզագրի արգելոց-թանգարանի խնդիրներն ու կներկայացնի օրենսդրական լուծումներ:
Նմանօրինակ քննարկումները կլինեն շարունակական շահագրգիռ տարբեր խմբերի հետ,-այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում: