Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Ամսաթիվ: 20:09:25 - Դիտում: 77

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»:
Մինչ այս Փամբուխչյանն ընդգրկված էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կազմում և գործադիր է տեղափոխվում՝ վայր դնելով պատգամավորական մանդատը: Արմեն Փամբուխչյանը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացրել էր սեպտեմբերի 17-ին: