Գյումրու պատմաճարտարապետական կենտրոնի պահպանումն ու վերականգնումը` քննարկման թեմա

Ամսաթիվ: 20:09:24 - Դիտում: 98

ԱԺ-ում կանցկացվի «Պատմամշակութային կառույցների պահպանություն, առկա մարտահրավերներ եւ օրենսդրական բացեր» թեմայով քննարկում, որի նպատակն է Գյումրու պատմաճարտարապետական կենտրոնի պահպանման եւ վերականգնմանն առնչվող հարցերի վեր հանումը, շինթույլտվությունների տրամադրման գործընթացն ու ապօրինի կառույցներին առնչվող իրավական կարգավորումների հստակեցումը։ Բազմակողմանի քննարկման առարկա դարձնելով ներկա իրավիճակը՝ շահագրգիռ անձանց առաջարկների հիման վրա, անհրաժեշտության դեպքում նախաձեռնել նաեւ օրենսդրական փոփոխություններ,-այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում: