Կանադայում հայտարարել են կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

Ամսաթիվ: 20:09:24 - Դիտում: 64

Նոր կորոնավիրուսով վարկաման երկրորդ ալիքն արդեն ծայր Է առել Կանադայում եւ կարող Է լինել ավելի վատթար, քանի առաջինը, որը երկրի բնակչությանը պատուհասեց այս գարնանը: Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտարարել Է վարչապետ Ջասթին Թրյուդոն ազգին հղած հատուկ ուղերձի ժամանակ, որը հեռարձակել են բոլոր ազգային հեռուստաալիքները:

«(Կորոնավիրուսի) երկրորդ ալիքն սկսվել Է ոչ թե հենց նոր, այն արդեն տարածվում Է, եւ թվերը դա պարզորոշ հասկանալ են տալիս. երբ մենք երկրում մարտի 13-ին լոկդաուն հայտարարեցինք, օրական արձանագրվում Էր վարակման 47 նոր դեպք, բայց միայն երեկ (սեպտեմբերի 22-ին – ծանոթ. խմբ.) դրանց թիվը հազարից ավելի Էր,- ասել Է նա:- Իրավիճակն այս աշնանը կարող Է լինել շատ ավելի վատ, քան գարնանն Էր»:

Թրյուդոն նշել Է, որ իրադրությունը դեռ հնարավոր Է փոխել, եթե Կանադայի բոլոր բնակիչները պահպանեն նախազգուշության անհրաժեշտ միջոցներն, ինչպիսիք են դիմակներ կրելը, սոցիալական հեռավորության պահանումը եւ գրիպի դեմ պատվաստւմ ստանալը: «Միասին մենք կկարողանանք (համավարակի) ալիքը վերցնել հսկողության տակ»,- ընդգծել Է վարչապետը:

Ըստ որում նա հավելել Է, որ Գոհաբանության օրվա ավանդական զանգվածային տոնակատարությունը, որը Կանադայում նշվում Է հոկտեմբերին, «արդեն քիչ հավանական Է, բայց մենք շանս ունենք դա անելու Սուրբ ծննդյան օրը (դեկտեմբերի 25-ին)»: Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել Է հունվարի 15-ին: Սեպտեմբերի սկզբից ի վեր երկրում նշվում Է վարկավածների թվի կտրուկ ավելացում, իսկ սեպտեմբերի 17-ին նշվել են հազարից ավելի նոր ախտահարվածներ, ինչը մայիսի վերջից ի վեր դարձել Է ռեկորդային ցուցանիշ: Ամսվա սկզբին օրական արձանագրվել Է 300 – 400-ից ոչ ավելի դեպք: Ախտահարվածների թվի աճ Է դիտվում Ալբերտայի, Բրիտանական Կոլումբիայի, Քվեբեկի եւ Օնտարիոյի նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: