Անի խոշորացված համայնքը միկրոավտոբուս է ստացել

Ամսաթիվ: 20:09:23 - Դիտում: 86

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում Շիրակի մարզի Անի միավորված համայնքը ստացել է Ֆորդ տրանզիտ մակնիշի միկրոավտոբուս։
Այս համալրման միջոցով Անիում նպատակ ունեն բնակչությանը հասանելի դարձնել համայնքային ծառայությունները։ Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Բարձրաշեն, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Նորշեն, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ և Քարաբերդ բնակավայրերում մշակութային կյանքի ակտիվացումը, դասավանդող մասնագետների, մշակութային ու սպորտային խմբակների սաների և համայնքային ծառայություններ մատուցող անձանց` բնակավայրից բնակավայր տեղափոխման հնարավորությունը էականորեն կնպաստի կյանքի ակտիվացմանը՝ վստահ են համայնքապետարանում։ Համայնքում կստեղծվի նաև վարորդի մեկ հաստիք։
Միկրոավտոբուսի ձեռքբերման համար Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով` ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ ներդրվել է 21 միլիոն 900 հազար դրամ։ Այս Տարի Անի միավորված համայնքը ստացել է նաև 35 միլիոն դրամ արժողությամբ գրեյդեր։ Տեխնիկական նոր համալրումներ սպասվում են նաև առաջիկայում։