Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 115 նոր դեպք, առողջացել է 39 մարդ

Ամսաթիվ: 20:09:22 - Դիտում: 68

Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47667 դեպք, որոնցից 42676-ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3765 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 825 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 266066 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 նոր դեպք և 39 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 938 (ավելացել է ևս 2-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 288 է: