ԱՀԿ-ում մարդկանց կոչ են արել սովորելու ապրել կորոնավիրուսի հետ, այլ ոչ թե ապավինել պատվաստանյութերին

Ամսաթիվ: 20:09:01 - Դիտում: 62

Կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակը տեղի կունենա ոչ այն պահին, երբ բնակչության համատարած պատվաստում կատարվի, այլ երբ մարդիկ սովորեն ապրել վիրուսի հետ: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն Sky News հեռուստաալիքի եթերում:

«Եկեք բացասականորեն չտրամադրվենք. (համավարակի) վերջը կգա, իսկ օրը, երբ հաղթենք համավարակը, պատադիր չԷ, որ կապված լինի պատվաստանյութի հետ, դա տեղի կունենա, երբ մենք սովորենք ապրել համավարակի հետ, իսկ դա կարող Է լինել վաղը»,- ասել Է Կրյուգեն:

«Մենք պետք Է սովորենք, թե ինչպես ապրենք վիրուսի հետ, եւ երկու հանգամանք արտակարգ կերեւոր են. կառավարությունները պետք Է ստանձնեն ակտիվ ղեկավարող դեր, իսկ մարդիկ՝ պահպանեն (սահմանափակիչ) միջոցները»,- հավելել Է ԱՀԿ-ի ներկայացուցիչը՝ արտահայտվելով դիմակներ կրելու օգտին եւ մարդկանց զանգվածային հավաքույթների դեմ:

Կրյուգեն լավ նորություն Է համարել, որ աշխարհն այժմ ավելի պատրաստ Է կորոնավիրուսին, քան 2020 թվականի փետրվարին, երբ վարակման եւ մահերի թիվն սկսել Էր ակտիվորեն աճել տարբեր երկրներում, ինչի հետեւանքով ԱՀԿ-ն հայտարարեց համավարակ սկսվելու մասին: Ըստ որում Կրյուգեն խոստովանել Է, որ «հոկտեմբերի սկզբից մինչեւ նոյեմբերի վերջը մենք վերստին կարող ենք հոսպիտալացումների եւ մահացության առավելակետ տեսնել: Մենք չենք կարող բացառել տեղային կարանտինների եւ դպրոցների տեղային փակումների սահմանումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: