Սերգեյ Լավրովը խոսել է տավուշյան մարտերի և ղարաբաղյան հիմնախնդրի մասին

Ամսաթիվ: 20:08:21 - Դիտում: 99

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս գործընկերների հետ աշխատում է Լեռային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շուտափույթ վերականգնման ուղղությամբ։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը “Труд” պարբերականի հետ զրույցում։ «Ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների շուտափույթ վերսկսում։ Դրա համար աշխատում ենք ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի մեր գործընկերների հետ»,- ասել է Լավրովը։ Նա նաև նշել է,որ հուլիսին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային կոնֆլիկտը 1994 թ-ին կնքված հրադադարի համաձայնագրի երկրորդ խոշոր խախտումն է։ Լավրովը նաև շեշտել է, որ 26 տարվա մեջ առաջին անգամ մարտական գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին և ոչ թե Լեռնային Ղարաբաղի շփման գծում։ Լավրովի կարծիքով բախման հիմքում մի շարք պատճառներ կան։ «Աշխարհագրական գործոնը ևս ծառայեց, հայկական կողմի որոշումը վերականգնել հին սահմանային դիրքը, որը գտնվում է ադրբեջանական խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա, առաջացրել է մեկի լուրջ անհանգստությունը և մյուսների չարդարացված ռեկացիան ու արդյունքում սկսվել է առճակատում՝ անկանխատեսելի հետևանքներով»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։ Նա նաև ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն միջնորդական ակտիվ ջանքեր է գործադրել, որի արդյունքում հնարավոր է եղել հասնել կրակի դադարեցմանը։