Բեյրութում զոհերի թիվը 135-ի է հասել, 5000 վիրավոր կա․ AL Jazeera

Ամսաթիվ: 20:08:06 - Դիտում: 80

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի, 5000 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ լիբանանցի պաշտոնյաները մահվան թվերի աճ են կանխատեսում, քանի որ փլատակներում որոնողական աշխատանքները շարունակում են։ Բեյրութի քաղաքապետը հայտնել է, որ շուրջ 300 հազար մարդ կորցրել է տունը, իշխանություններն աշխատանքներ են տանում՝ նրանց սնունդ, ջուր և ապաստարան տրամադրելու ուղղությամբ: Նշվում է, որ Լիբանանի իշխանությունները պայթյունը կապում են մոտ 2700 տոննա առգրավված ամոնիումի նիտրատի հետ, որը 6 տարի պահվում էր նավահանգստի պահեստում: Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել, այստեղ երկշաբաթյա արտակարգ դրություն է սահմանվել։