Բեյրութում երեք հայ է զոհվել, շուրջ 100 վիրավոր կա․ ՀՀ ԱԳՆ

Ամսաթիվ: 20:08:05 - Դիտում: 93

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Այս պահին դրությամբ՝ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։ Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,- հայտնել է ԱԳՆ խոսնակը։