Ներկայացվել է սմարթֆոնների համար հարվածակայուն ապակի

Ամսաթիվ: 20:07:27 - Դիտում: 86

Corning ընկերությունը Gorilla Glass Victus սմարթֆոնների համար հարվածակայուն ապակի է ներկայացրել, հաղորդում է Lenta-ն՝ The Verge-ի վրա հղումով:
Ընկերության խոսքով՝ նոր ապակին նախորդի՝ Gorilla Glass 6-ի հետ համեմատած երկու անգամ կայուն է քերծվածքների նկատմամբ, եւ 4 անգամ կայուն՝ համեմատած մրցակից ընկերությունների սմարթֆոնների հետ: Արտադրողը երաշխավորում է, որ Victus-ը կարող է պահպանվել 2 մետր բարձրությունից ընկնելուց հետո: Ընկերությունը փորձարկել է, եւ Victus-ը պահպանվել է 20 անգամ ընկնելուց, իսկ Gorilla Glass 6-ը՝ 15 անգամ ընկնելուց հետո:
Ընկերությունը նկատել է, որ նոր բաղադրիչը խոցելի կմնա քիչ նկատելի ֆիզիկական ազդեցության նկատմամբ: Օրինակ՝ եթե սմարթֆոնը մնա գրպանում կամ պայուսակի մեջ, որտեղ կլինեն բանալիներ կամ մետաղադրամներ, ապա ժամանակի ընթացքում սմարթֆոնի մակերեսը քերծվածքներ կստանա:
Մատակարարումները կսկսվեն առաջիկա ամիսներին: