Բաքվում ԱՄՆ դեսպանին ԱԳՆ են կանչել՝ Լոս Անջելեսում հայերի ցույցի առնչությամբ

Ամսաթիվ: 20:07:23 - Դիտում: 125

Լոս Անջելեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ցույցից հետո Բաքվում ԱՄՆ դեսպանը կանչվել է երկրի ԱԳ նախարարություն։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը։ Նշվում է, որ Ադրբեջանի հյուպատոսը կապ է հաստատել Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքի ղեկավարի հետ և դժգոհություն հայտնել, թեմայի շուրջ խոսել նաև Լոս Անջելեսի քաղաքապետի ու պաշտոնատար այլ անձանց հետ՝ պահանջելով համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Հիշեցնենք՝ Լոս Անջելեսի հայ համայնքը երեկ և այսօր ցույցի է դուրս եկել՝ ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրանքի արդյունքում ծավալված ռազմական գործողությունների և Բաքվի սպառնալիքների: Ցույցի ընթացքում տարածքում նաև ադրբեջանցիներ են եղել։ Իրավիճակին անդրադարձել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարեթսին՝ աջակցություն հայտնելով հայ համայնքին ու Հայաստանին: