ԱՄՆ-ը Չինաստանից պահանջել Է Հյուսթոնում փակել հյուպատոսությունը

Ամսաթիվ: 20:07:22 - Դիտում: 110

Միացյալ Նահանգները պահանջել Է փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը: Հուլիսի 22-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:
«Հուլիսի 21-ին ԱՄՆ-ը Չինաստանից խստորեն պահանջել Է փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը: ԱՄՆ-ի կողմից այդ միակողմանի քաղաքական սադրանքը լրջորեն խախտում Է միջազգային իրավունքի նորմաները եւ միջազգային հարաբերությունների հանգուցային սկզբունքները, ինչպես նաեւ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հյուպատոսային համաձայնագիրը»,- ասել Է նա:
Չինաստանը միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը չհրաժարվի Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու պահանջից, հայտարարել են ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունում: Ավելի վաղ այդ մասին հայտնել Է չինական Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզյանը Twitter-ի՝ իր Էջում: «ԱՄՆ-ը Չինաստանին խնդրել Է 72 ժամվա ընթացքում փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը»,- գրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: