Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը նախընտրական քարոզարշավ է սկսել

Ամսաթիվ: 20:07:21 - Դիտում: 91

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, իր առաջին նախըտնրական հավաքն է անցկացրել Հարավային Քարոլինայում: Հանդես գալով երկար ելույթով՝ նա խոսել է հղիության արհեստական ընդհատումից և կրոնից մինչև միջազգային առևտրի և լիցենզավորման գործարքների թեմաներով:
Ուեսթը մի պահ հուզվել էր՝ խոսելով մոր մասին, ով մահացել է 2007 թ.-ին պլաստիկ վիրահատության բարդությունների հետևանքով: Իսկ թե իրականում հայտնի ռեփերը երկրի բարձրագույն պաշտոնն է ուզում, թե ոչ, դեռ հարց է:
Պաշտպանիչ բաճկոնով և գլխին «2020» դաջվածքով Ուեսթի հավաքին մի քանի հարյուր մարդ էր մասնակցում:
Միջոցառումը միայն գրանցված հյուրերի համար էր, չնայած քարոզարշավի կայքում գրանցման մասին տեղեկություններ չկային:
43-ամյա Ուեսթը, ով նախագահ Դոնալդ Թրամփի նախկին կողմնակիցն էր, ընտրողների մոտ տարակուսանք է առաջացրել, թե արդյոք իր քարոզարշավն իրական է, թե՞ նպատակ ունի հանրայնացմամբ նպաստել իր ալբոմների վաճառքին: