Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձերի հաջող արդյունքի մասին է հայտնելու Մեծ Բրիտանիան

Ամսաթիվ: 20:07:18 - Դիտում: 143

Մեծ Բրիտանիան հույս ունի շատ շուտով հայտնել Օքսֆորդի համալսարանի կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաջող առաջին փորձարկումների մասին:
Այստեղ սկսվել է փորձարկումների երրորդ փուլը, որն իրականացնում են մարդկանց վրա: Այս փուլում, ի տարբերություն երկրորդի, փորձին մասնակցում են շատ ավելի մեծ թվով մարդիկ, որոնք բոլորն էլ ունեն 18-ից բարձր տարիք:
Փորձերն իրականացնող գիտնականներն ավելի վաղ ասել էին, թե իրենք ոգեւորված են փորձերից հետո մարդկանց իմունային համակարգում գրանցված փոփոխություններով: Առաջին փուլերն իրականացվել են AstraZeneca ընկերության հետ համատեղ:
Այլ աղբյուրների համաձայն, ամերիկյան ‘’Մոդերնա’’ ընկերության կողմից առողջ 45 անձանց նկատմամբ իրականացված փորձերը ցույց են տվել, որ իրենց ստեղծած պատվաստանյութն անվտանգ է եւ տալիս է դրական արդյունք:
Մյուս բոլոր ընկերությունների շարքում ‘’Մոդերնա’’-ն առաջինն էր, որը սկսեց փորձարկումներ մարդկանց շրջանում: Կորոնավիրուսի գենետիկական կոդի մասին տվյալները ստացվելուց 66 օր անց, մարտի 16-ին էր ընկերությունը սկսել մարդկանց շրջանում իրականացնել պատվաստանյութի փորձարկումներ:
Կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհի գիտնականների ու փորձագետների գլխավոր մարտավարությունը պատվաստանյութ ստեղծելն է, հիվանդություն, որին մինչ այժմ զոհ է գնացել առնվազն 588 հազար մարդ: