Մեծ Բրիտանիայում մինչև 2027-ը արգելել են չինական Huawei-ի սարքերի օգտագործումը 5G ցանցերում

Ամսաթիվ: 20:07:15 - Դիտում: 95

Մեծ Բրիտանիայի տարածքում գործող կապի օպերատորներին արգելվել է դեկտեմբերի 31-ից հետո չինական Huawei ընկերությունից 5G կապի սարքավորումներ գնել, ինչպես նաև մինչև 2027 թվականը օգտագործել արդեն եղածները։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Երկրի թվային տեխնոլոգիաների և մշակույթի նախարար Օլիվեր Դաուդենը նշել է, որ չինական ընկերության նկատմամբ ԱՄՆ կողմից կիրառված պատժամիջոցները նշանակալիորեն փոխել են իրավիճակը։ Նրա խոսքով՝ այս որոշումից հետո 5G ցանցի ծավալումը երկրում տեղի կունենա մեկ տարի ուշացումով։ «Սա հեշտ որոշում չէր, բայց ճիշտ էր՝ մեր Մեծ Բրիտանիայի հեռահաղորդակցության ցանցերի, մեր ազգային անվտանգության ու տնտեսության համար՝ ինչպես հիմա, այնպես էլ առաջիկայում», – ասել է նախարարը։