Սահմանին երկու զոհ ունենք. ՊՆ

Ամսաթիվ: 20:07:14 - Դիտում: 117

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: «Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրությունում: