Ադրբեջանցի գեներալ, գնդապետ, 2 մայոր և 3 զինվորներ են զոհվել

Ամսաթիվ: 20:07:14 - Դիտում: 162

Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Վելիևը հայտնել է, որ հայկական Զինված ուժերի հետ մարտերում զոհվել են Ադրբեջանի բանակի կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր, փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Այսպիսով, Ադրբեջանը հաստատել է իր արդեն 11 զոհերը։
Հայկական կողմի փոխանցմամբ՝ Հայաստանի Զինված ուժերը զոհեր չունեն։
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: