Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին

Ամսաթիվ: 20:07:13 - Դիտում: 66

Նամակներ եմ հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկած սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: