Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել

Ամսաթիվ: 20:07:03 - Դիտում: 123

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ժան Կաստեքսին նշանակել է վարչապետ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Champs Elysees»-ին:

«Հանրապետության նախագահը Ժան Կաստեքսին վարչապետ է նշանակել և հանձնարարել նրան ձևավորել կառավարությունը», - ասվում է կոմյունիկեում:

Կաստեքսը Ֆրանսիայի հարավում գտնվող Պրադ քաղաքի քաղաքապետն էր: Ապրիլին նրան պատվիրակվել է Ֆրանսիայի ինքնամեկուսացման ռեժիմից դուրս գալու գործընթացը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հրաժարական է տվել: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից: