ԱՄՆ-ը ցանկանում է գնել Ericsson-ը և Nokia-ն` Huawei-ի հետ մրցակցությունն ուժեղացնելու համար

Ամսաթիվ: 20:06:26 - Դիտում: 102

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ամերիկյան տեխնոլոգիական և հաղորդակցական կորպորացիաների եվրոպական Ericsson և Nokia ընկերությունների ձեռքբերման միջոցով չինական Huawei հեռահաղորդակցական կորպորացիայի հետ մրցակցությունն արհեստականորեն խորացնելու հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ կառավարությունը վաղուց ծրագրել էր գնել այս կորպորացիաները, սակայն ծրագրերի իրականացման հարցում խոչընդոտեց կորոնավիրուսային համավարակը։ Այս գործոնով պայմանավորված՝ Վաշինգտոնը ժամանակ առ ժամանակ խորհրդակցում է Cisco Systems-ի, ամերիկյան այլ տեխնոլոգիական ընկերությունների, հեռահաղորդակցման օպերատորների և մասնավոր ներդրումային ընկերությունների հետ` Ericsson-ի և Nokia-ի ձեռքբերման հնարավորության վերաբերյալ:

Սպիտակ տանը ներկայացվել է զեկույց, որը պատրաստել է փորձագետների պալատը՝ ներառյալ NASA-ի նախկին տնօրեն Դանիել Գոլդվինը և Nokia-ի նախկին գործադիր տնօրեն Հոսեյն Մուինը: Նրանք առաջարկում են ստեղծել «Միացյալ Նահանգների հովանու ներքո» և դաշնային կառավարության աջակցությամբ տեխնոլոգիական կոնսորցիում, որը կկարողանա լիկվիդացնել ԱՄՆ ձեռնարկություններից Huawei-ի պահուստները: Այս գաղափարին աջակցում են մի շարք մասնավոր ներդրումային ընկերություններ, որոնք ղեկավարվում են Cerberus Capital-ի կողմից:

Հրապարակման համաձայն՝ ամերիկյան հսկաները այնքան էլ շահագրգռված չեն Էրիքսոնի և Nokia-ի երկրորդ կարգի ձեռնարկությունների ձեռքբերմամբ:

2019 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով արտակարգ դրություն է մտցնում՝ պաշտպանելու ԱՄՆ տեղեկատվական և հաղորդակցական ենթակառուցվածքներն արտաքին սպառնալիքներից: Դրանով պայմանավորված՝ Huawei-ն սև ցուցակում է՝ որպես «ազգային անվտանգության սպառնալիք»։

Անցյալ տարվա մայիսի 20-ին առևտրի նախարարությունը Huawei-ին շնորհեց 90 օրվա ընթացքում ժամանակավոր ընդհանուր արտոնագիր, որը նորացրեց սպասարկման ցանցերի իրավունքը և ապահովեց ընկերության բջջային սարքերի համար ծրագրային ապահովման նորությունները: Դրանից հետո ԱՄՆ իշխանությունները մի քանի անգամ երկարաձգել են արտոնագիրը: 2018 թվականի օգոստոսին Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով ԱՄՆ կառավարության գերատեսչություններին արգելվում է օգտագործել Huawei-ի կողմից արտադրված սարքավորումները: