Օբաման քննադատել է Թրամփին՝ «կառավարման նկատմամբ անկազմակերպ, ստոր մոտեցման» համար և կոչ արել նախագահական ընտրություններում քվեարկել Բայդենի օգտին

Ամսաթիվ: 20:06:24 - Դիտում: 102

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին՝ «կառավարման նկատմամբ անկազմակերպ, ստոր մոտեցման» համար, գրում է Business Insider-ը։
Օբաման երեքշաբթի մասնակցել է դեմոկրատ Ջո Բայդենի վիրտուալ նախընտրական քարոզարշավին։ Իր նախկին փոխնախագահին ԱՄՆ նախագահական ընտրություններում աջակցությունն Օբաման պաշտոնապես հաստատել էր դեռևս ապրիլին։
Նախկին նախագահը Թրամփին քննադատել է կորոնավիրուսի վտանգը նվազեցնելու համար, որը կորոնավիրուսը համեմատել էր սեզոնային գրիպի հետ։
Օբաման Թրամփին մեղադրել է նաև «մարդկանց միջև տարանջատում մտցնելու» համար՝ հիշեցնելով նրա խոսքերն առ այն, որ «այս երկրում որոշ ամերիկացիների ավելի իրական է համարում, քան մյուսներին»։
«Սպիտակ տնից նման վերաբերմունք չէինք տեսել երկար տարիներ»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախկին նախագահը նաև կոչ է արել քվեարկել Բայդենի օգտին՝ ասելով, որ չկա մեկը, որին նա ավելի շատ է վստահում և որը կկարողանա «բուժել երկիրը և վերադարձնել իր ճիշտ ուղու վրա»։