Դուբայը զբոսաշրջիկների կընդունի հուլիսի 7-ից

Ամսաթիվ: 20:06:22 - Դիտում: 91

Դուբայի օդանվակայանը հուլիսի 7-ից կսկսի զբոսաշրջիկների ընդունել։ Այդ մասին տեղեկացրել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը:
Զբոսաշրջիկները պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն կամ թեստավորվեն օդանավակայանում։ Երկրի քաղաքացիներին և բնակիչներին արտասահմանյան ուղևորությունները կթույլատրվեն հունիսի 23-ից։
Էմիրությունում ապրելու իրավունք ունեցող օտարերկրացիների համար մուտքը երկիր բաց կլինի հունիսի 22-ից։
Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսով վարակի մոտ 45,000 դեպք է գրանցվել, մահվան ելքով՝ 302 դեպք։