Ինդոնեզիայի կառավարությունը հրդեհներից խուսափելու նպատակով «արհեստական անձրևների» օգնությանն է դիմում

Ամսաթիվ: 20:06:18 - Դիտում: 77

Ինդոնեզիայի կառավարությունն «արհեստական անձրևների» օգնությանն է դիմում երկրում նախորդ տարվա նման հազարավոր հեկտար անտառներ ոչնչացրած հրդեհներից խուսափելու նպատակով, հայտնում է The Guardian պարբերականը։
Նախորդ տարվա սեպտեմբերին Ասիայի հարավարևելյան հատվածն ամբողջովին պատվել էր թունավոր ծխով, որի հետևանքով փակվել էին օդանավակայանները, դադարեցվել էր դպրոցների գործունեությունը, կրակի հետևանքով սատկել էին միլիոնավոր կենդանիներ, վնասակար ծուխը նպաստել էր շնչառական հիվանդություների կտրուկ ավելացմանը։ Տարբեր գնահատականներով՝ հրդեհների հետևանքով տնտեսությանն առնվազն 5,2 միլիարդ դոլարի վնաս է հասցվել։
Մտավախություններ կան, որ նման հրդեհներից խուսափելու համար տարվող աշխատանքները կարող են տուժել կորոնավիրուսի համավարակի հետևանքով, սակայն հաղորդվում է, որ վերջին ամիսների ընթացքում հրդեհավտանգ շրջաններում իշխանություններն աշխատել են «արհեստական անձրևների» ուղղությամբ, ինչն էլ հակահրդեհային արդյունավետ միջոցառում է եղել։