Ուռուցքաբանության ոլորտը գերակայություն է առողջապահության նախարարության ներկայիս քաղաքականության մեջ

Ամսաթիվ: 19:04:05 - Դիտում: 242




Ուռուցքաբանության ոլորտը գերակայություն է առողջապահության նախարարության ներկայիս քաղաքականության մեջ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին» հատկացվել է ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր, մասնավորապես`

1. Ցիսպլատին 1մգ/մլ 50մգ-125 սրվակ

2. Էտոպոզիդ 20մգ/մլ 5մլ-500 սրվակ

3. Ակոֆիլ (ֆիլգրաստիմ) նխ նրկ 48ՄՄ/0,5մլ-165 սրվակ

4. Օնդանսետրոն լթ նրկ 2մգ/մլ 4մլ-800 սրվակ

Նշենք, որ տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականին իրականացվել է 14 անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով: Հատկացումը կրելու է շարունակական բնույթ:

Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարություն ֆեյսբուքյան էջից