Ամբողջությամբ ժանգապատ Porsche-ը վաճառքի է հանվել նոր մոդելից ավելի թանկ գնով (լուսանկարներ)

Ամսաթիվ: 19:04:05 - Դիտում: 91





Առցանց eBay աճուրդում հայտարարություն է հրապարակվել 1952 թվականի արտադրության Porsche 356 Coupe մակնիշի մեքենայի վաճառքի մասին: Ավտոմեքենան ամբողջովին ժանգոտել է, սակայն վաճառողը ցանկանում է 82 500 դոլար ստանալ մեքենայի դիմաց:

Համեմատության համար Motor.ru-ն նշում է, որ Porsche Cayenne մոդելի բազային տարբերակն արժե 65 700 դոլար: Հայտնի է, որ վերջին գնորդը մեքենան ձեռք է բերել 70-ականների սկզբին: Սկզբնապես այն ներկված է եղել մոխրագույնի երանգով, իսկ այժմ մեքենան ամբողջությամբ ժանգապատ է:

Մեքենայի սրահի բոլոր տեսանելի վահանակները նույնպես պատված են ժանգով: Բարեկարգման կարիք ունեն նաև նստատեղերը: Բացի այդ, մեքենան գործի գծելու համար անհրաժեշտ կլինի կարգի բերել շարժիչն ու այլ մասեր: