Կարող է լինել միայն մեկ արտաքին քաղաքականություն, որը մշակում և վարում է կառավարությունը. Նիկոլ Փաշինյան

Ամսաթիվ: 19:04:04 - Դիտում: 40




Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը կառավարոթյան հերթական նիստին ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Առաջարկվող փոփոխությամբ հնարավոր կլինի ապահովել դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց` արտաքին գործերի նախարարությունից ՀՀ նախագահի և ԱԺ աշխատակազմի գործողումների և հանրային պաշտոններ զբաղեցնելու դեպքում դիվանագիտական ծառայողների կարգավիճակը»,-ներկայացրեց նա:

Վարչապետը կարևորեց այս նախագիծն այն առումով, որ կառավարությունը գործուղված պաշտոնյաների միջոցով պետք է ապահովվի արտաքին քաղաքական գործողությունների միասնականությունը, և այդ քաղաքականությունն իր բոլոր դրսևորումներով պետք է համապատասխանի կառավարության որդեգրած քաղաքականությանը:

«Ակնհայտ է, որ երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքականություն, երկրում կարող է լինել միայն մեկ արտաքին քաղաքականություն, որը մշակում և վարում է կառավարությունը, և պետական բոլոր մարմիններն իրենց արտաքին քաղաքական բոլոր շփումներում պետք է հստակ մնան այս շրջանակի մեջ»- ասաց վարչապետը: