Դավիթ Անանյանն ներկայացրել է 2019 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը,

Ամսաթիվ: 19:04:03 - Դիտում: 138




Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը, ՀԴՄ կտրոնների աճի դինամիկան, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի գործունեության ամփոփ ցուցանիշները: Դավիթ Անանյանն անդրադարձ է կատարել նաև 2019 թվականի առաջին եռամսյակում իրականացված համալիր հարկային ստուգումների և 01.04.2019թ. դրությամբ չավարտված համալիր հարկային ստուգումներին: Կոմիտեի նախագահը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։