Առաջինը 5G ցանցը Հրվ. Կորեայում

Ամսաթիվ: 19:04:03 - Դիտում: 131




Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին կազմակերպում է Համահայկական 9-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը` «Իմ Սարյանը» խորագրով: Այն նվիրված է XX-րդ դարի մեծագույն նկարիչներից մեկին, հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է կերպարվեստի բոլոր ճյուղերի (գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակ, խեցեգործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն) շրջանակներում: Աշխատանքները կարող են ներկայացված լինել ցանկացած նյութով (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, կավ, տեքստիլ, մետաղ, փայտ և այլն):
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել սփյուռքի բոլոր տիպի կրթօջախների, խմբակների, մշակութային կենտրոնների, Հայաստանի ու Արցախի հանրակրթական ու արվեստի դպրոցների, նկարչական խմբակների, ինչպես նաև մասնագիտական քոլեջների 6-18 տարեկան սաներ:
Մրցույթ-փառատոնն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլում հաղթողների աշխատանքները ներկայացվելու են ցուցահանդեսում և տպագրվելու են համապատասխան պատկերագրքում: Ցուցահանդեսին մասնակցած աշխատանքների հեղինակներից որոշվելու են վերջնական հաղթողները՝ կրթօջախները կամ անհատ հեղինակները:
Սույն հայտարարությանը կցվում է մրցույթ-փառատոնի կանոնակարգը և անցկացման ժամանակացույցը՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն ու ռուսերեն տարբերակներով:
Հավելյալ հարցերով կարելի է դիմել.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.