Աշխարհի ամենաթանկարժեք կոկտեյլների հնգյակը. StyleMedia

Ամսաթիվ: 14:05:10 - Դիտում: 2077

Եթե սիրում եք կոկտեյլ և երազում փորձել ինչ-որ արտասովոր բան, ապա Luxlux.net-ն առաջարկում է ուշադրություն դարձնել աշխարհի ամենաթանկարժեք կոկտեյլների իր հնգյակին։



Martini Of The Rock

Աշխարհի ամենաթանկարժեք կոկտեյլը 10.000 դոլար է։ Դրա բաղադրության մեջ չկա հազվադեպ խմիչք կամ շատ թանկարժեք մրգեր։ Այլ ընդամենն այն մատուցվում է ադամանդով, այսինքն՝ բարմենը բաժակի մեջ է գցում 1.5 կարատանոց շքեղ ադամանդ։ Այն կարելի է պատվիրել նյույորքյան Algonquin հյուրանոցի բարում։






Diamond Cocktail

Եվս մի «ադամանդային» կոկտեյլ, որն արժե 4.350 դոլար, սա հյուրասիրում են Լոնդոնում՝ հայտնի Piano Bar-ում։ Դրա պատրաստման մեջ օգտագործվում է Remy Martin Louis XII կոնյակ և Charles Heidsieck Vintage 2001 շամպայն։ Բաժակը զարդարում է մեծ ադամանդը, և դրա չափից ելնելով՝ կոկտեյլի գինը կարող է հասնել 9.000 դոլարի։






Sapphire Martini

Այս կոկտեյլը հատկապես դուր կգա կանանց, սակայն դրա համար նրանք ստիպված կլինեն վճարել 3.000 դոլար։ Այն կարելի է ըմպել Կոնեկտիկուտում Foxwoods Resort խաղատան բարում։ Դրանում օգտագործվում է չոր վերմուտ, Blue Curacao լիկյոր և Bombay Sapphire անգլիական ջին։ Բաժակի հիմնական «զարդն» արծաթագույն գնդասեղն է, որին ամրացված են պլատինե ականջօղեր։






Platinum Passion

Այս էկզոտիկ կոկտեյլն արժե 1.500 դոլար։ Այն առաջարկում են Նյու Յորքի Duvert ռեստորանի այցելուներին։ Բաղկացած է շատ թանկարժեք Ruinart շամպայնից ու L’Esprit de Courvoisier կոնյակից։






Mai Tai

Սա դարձել է գուրմանների համար իրական լեգենդ, որոնց այն արժենում է 1.400 դոլար։ Այն կարելի է փորձել Նյու Յորքի Բրուքլին թաղամասի Merchant Hotel հյուրանոցի բարում։ Հիմնական բաղադրիչը ճամայական ռոմն է։






Tert.am