Nokia-ն ներկայացրել է էկրանի վրա «անցք» ունեցող առաջին սմարթֆոնը

Ամսաթիվ: 19:04:02 - Դիտում: 187





Ֆիննական Nokia ընկերությունը ներկայացրել է իր նոր X71 սմարթֆոնը, որը դարձել է ընկերության առաջին սարքավորումը, որը համալրված է էկրանի վրա առկա անցքով՝ նախատեսված դիմացի տեսախցիկի համար:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, սմարթֆոնն աշխատում է Snapdragon 660 համեստ պրոցեսորով, ունի 6 ԳԲ օպերատիվ և 128 ներկառուցվող հիշողություն: Մարտկոցն աշխատում է արագ լիցքավորման տեխնոլոգիայով:

Էկրանի անկյունագիծը կազմում է 6.39 դյույմ, իսկ կետայնությունը FHD+ է: Ինչ վերաբերում է հիմնական տեսախցիկին, այն համալրված է երեք ոսպնյակով՝ 1, 8 և 5 ՄՊ կետայնությամբ: Սելֆիի համար նախատեսված տեսախցիկի կետայնությունը կազմում է 16 մեգապիքսել:

Վաճառքում նորույթը կհայտնվի ապրիլի 30-ին, իսկ արժեքը կլինի շուրջ 385 դոլար: