Ասուպը վառ կապույտ գույնով լուսավորել է Ֆլորիդայի գիշերային երկնակամարը (լուսանկարներ, տեսանյութ)

Ամսաթիվ: 19:04:01 - Դիտում: 283




ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչներին զարմացրել է անցած հանգստյան օրերին գիշերային երկնակամարում անսպասելիորեն հայտնված վառ կապույտ լույսը: Ավելի ուշ պարզվել է, որ դա ասուպ է եղել, գրում է Daily Mail-ը:

«Տեսա՞ք դա: Geostationary Lightning Mapper արբանյակն ասուպ է ֆիքսել»,-հայտնել է Ազգային օդևերութաբանական ծառայությունը:

Օդերևութաբան Հեյլի Բրինքը նկատել է, որ ասուպները հաճախ են մուտք գործում Երկրի մթնոլորտ, սակայն միշտ չէ, որ մարդկանց հնարավորություն է ընձեռվում տեսնելու դրանք:

«Սակայն մեր օրերում տիեզերքում այնքան արբանյակներ, իսկ Երկրի վրա էլ այնքան տեսախցիկներ կան, որ նման դեպքերն ավելի ու ավելի տեսանելի են դառնում հանրության համար»,-ասել է Բրինքը: