Samsung-ը 6 ժամով 300 դոլարով նվազեցրել է Galaxy Note 9-ի գինը

Ամսաթիվ: 19:03:29 - Դիտում: 241



Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը, փորձելով ավելացնել նախորդ տարի ներկայացված Galaxy Note 9 սմարթֆոնի վաճառքի ցուցանիշները, ակցիա է հայտարարել:

Ինչպես նշում է The Verge-ը, ընկերությունը վեց ժամով 300 դոլարանոց զեղչ է հայտարարել տվյալ սմարթֆոնի գնման համար: Արդյունքում ցանկացողները կարողացել են Galaxy Note 9-ը ձեռք բերել թերևս ամենամատչելի գնով:

Ակցիան մեկնարկել է ընկերության կայքում՝ մարտի 28-ին: