Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կթույլատրվեն միայն 24:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում

Ամսաթիվ: 19:03:29 - Դիտում: 179




Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ընդլայնել շահումով խաղերը, ինտերնետ շահումով խաղերը, խաղատները, վիճակախաղերը և տոտալիզատորները գովազդելու համար օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես նաև դրանք խախտելու համար կսահմանվի տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։

Որոշման նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարը նշեց, որ գովազդը կարգելվի իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով։ Ըստ որոշման նախագծի՝ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում: