Կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր

Ամսաթիվ: 19:03:28 - Դիտում: 185





Կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում արդիականացնել ձեր ագրոբիզնեսը։
Ծրագրի շրջանակներում կարող եք ձեռք բերել անասնաբուծության, մեղվաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ջերմոցային և սառնարանային տնտեսություններում, սպանդանոցներում, ագրովերամշակող արդյունաբերութան և ագրոպարենային այլ ոլորտներում օգտագործվող ցանկացած սարքավորում, ինչպես նաև կաթի մթերման կայաններ։

Ծրագրի պայմաններն են`
• 4 % տարեկան տոկոսադրույք,
• մինչեւ 8 տարի մարման ժամկետ,
• 20 % կանխավճար։

Ուշադրությո'ւն, սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին լիզինգը կտրամադրվի 0 % տոկոսադրույքով:
Ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 450 մլն դրամը