ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ

Ամսաթիվ: 19:03:27 - Դիտում: 146




Այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկել ենք Կառավարության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Փոփոխություններով կարգավորվելու են Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող դրույթները, ժամկետները, հստակեցվելու է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու պահը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթին, որը քննարկվելու է 2019 թվականի մարտի 26-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարվող ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում:



Իր ֆեյսբուքյան էջում էր հրապարակել Ազգային ժողովի պատգամավոր՝ Նազելի Բաղդասարյանը