«Միահյուսված դաստակներ»

Ամսաթիվ: 19:03:27 - Դիտում: 1025




Բարձրացված դիրքում իրար միահյուսված ձեռքերն անբավարարվածության նշան են, նույնիսկ եթե մարդն այդ ժամանակ սիրալիր ժպտում է։

Այս ժեստն առաջին հայացքից կարող է ինքնավստահության նշան հանդիսանալ, քանի որ այս ժեստն անելիս մարդկանց մեծամասնությունը հաճախ նաև ժպտում է։ -Բայց մի անգամ, - պատմում է Ալան Փիզը ,- մենք դիտում էինք, թե բանակցությունների մասնակիցն այդ վիճակում ինչպես էր մեզ պատմում տապալված գործարքի մասին։


Այս ժեստը հիմնականում կատարում են այն մարդիկ, որոնք գտնվում են այնպիսի հոգեվիճակներում, ինչպիսիք են
• հիասթափությունը,
• բացասական տրամադրվածությունը,
• բացասական հարաբերությունները։

Եղիզաբեթ II թագուհին շատ է սիրում օգտագործել այս ժեստը, հատկապես երբ գտնվում է հանրության առջև։ Ընդ որում, այդ ժամանակ նրա ձեռքերը սովորաբար ծնկների վրա են դրված լինում։




Նիրենբերգի և Կալերոյի կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ այս ժեստը կարելի է անբավարարվածության ժեստ համարել։ Օրինակ երբ բանակցությունների ժամանակ զրուցակիցներից մեկն ընդունում է այս ժեստը, կարելի է ենթադրել, որ նա կարծում է, թե իրեն չի հաջողվի համոզել զրուցակցին կամ էլ կարծում է, որ այս բանակցություններում իրեն չի հաջողվի շահավետ դիրք գրավել։

Գոյություն ունեն այս ժեստի երեք տարբեր դիրքեր՝ դեմքի առջև, սեղանի վրա կամ ծնկներին, իսկ արդեն երրորդ դիրքը հիմնակնում նկատվում է կանգնած վիճակում, այդ դեպքում դաստակները միահյուսվում են աճուկի մակարդակի վրա։




Հետազոտոթյունների արդյունքում պարզ դարձավ, որ որքան բարձր դիրքում են միահյուսվում մարդու դաստակները, այնքան ավելի բարդ է տվյալ անձի հետ համաձայնության գալը։ Եթե դուք նկատում եք, որ ձեր զրուցակիցը միահյուսել է դաստակները, ձեզ անհրաժեշտ կլինի նրան «դուրս բերել» այդ վիճակից` նրան ինչ-որ առարկա փոխանցելով, այնպես, որ զրուցակիցը ստիպված լինի անջատել ձեռքերը միմյանցից։ Հակառակ դեպքում շուտով դուք կարող եք նկատել, թե նա ինչպես է ձեռքերը խաչում կրծքավանդակին` ստեղծելով անանցանելի պատնեշ նրա և ձեր միջև․․․․

Եվ հիշեք՝ կարևոր չէ, թե ինչ ասել, կարևոր է` ինչպես ասել։

Հեղինակ՝ Արթուր Ենգոյան
Խմբագիր՝ Լուսինե Դանուխյան