Կանանց իրավունքների պաշտպանությունն ու խտրականության բացառումը պետք է լինեն պետության առաջնային ուշադրության կենտրոնում․ քննարկում Գյումրիում

Ամսաթիվ: 19:03:23 - Դիտում: 138





Կանանց իրավունքների պաշտպանության և խտրականության բացառման նպատակով մարտի 19-ին Գյումրիում տեղի է ունեցել քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Շիրակի մարզի հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը ներկայացրել է Պաշտպանի տարեկան հաղորդումներում արձանագրված խնդիրները կանանց իրավունքների վերաբերյալ։
Մասնավորապես, քննարկվել են աշխատանքային իրավունքների խախտումների կանխարգելման, առողջության պահպանման իրավունքի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև անդրադարձել են բռնության ազդեցությանը կանանց, երեխաների և այլ խոցելի խմբերի վրա։

USAID-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ կարևորվել է կանանց մասնակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում:

Շիրակի մարզի ՀԿ-ները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել համատեղ աշխատանք։