Աճուրդում վաճառվել է ամենաթանկարժեք ժամացույցը. StyleMedia

Ամսաթիվ: 14:05:07 - Դիտում: 597



Sotheby's աճուրդի տունը վաճառել է Patek Philippe շվեյցարական ընկերության ամենաթանկ ժամացույցը. մոդելը պատրաստված է ոսկուց, զարդարված է ադամանդներով, շափյուղայով և սուտակով։ Ժամացույցը կշռում է մոտ 15 կգ, հայտնում է buro247.ru-ն։

Magpie’s Treasure Nest Clock անվանումով արվեստի գործի համար Հոնկոնգում կայացած աճուրդում վճարել են 2.3 մլն դոլար։

«Թռչնի բույնը», որը հյուսված է թանկարժեք մետաղներից, գնվել է 35 դրույքներից հետո, որոնք կատարել են միաժամանակ 5 ակտիվ պայքարող գնորդներ։ Ժամացույցը գերազանցել է Patek Philippe-ի՝ աճուրդներում գրանցած բոլոր նախորդ ռեկորդները։ Sotheby's-ում նման հաջողություն չեն ակնկալել։


Tert.am