Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն

Ամսաթիվ: 19:03:22 - Դիտում: 180




Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն:

Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է արձանագրել Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի ընթացիկ վիճակը, քննարկել առկա հարցերն ու հետագա անելիքները:

2018-ին ժողովրդագրական իրավիճակի առումով արձանագրվել են դրական միտումներ, մասնավորապես, մեկնումների և ժամանումների տարբերությունը 2017-ին կազմել է մինուս 26 հազար 897, իսկ 2018-ին՝ պլյուս 15 հազար 313: