Նախորդ տարվա բյուջեի ճիշտ ծախսման և օպտիմալացման շնորհիվ Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. Գայանե Աբրահամյան

Ամսաթիվ: 19:03:22 - Դիտում: 133



Լավ աշխատանքի, նախորդ տարվա բյուջեի ճիշտ ծախսման և օպտիմալացման շնորհիվ Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է

Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձի ավելացում 20%-ով
1000 երեխայի համար նոր խմբերի բացում
Ստորգետնյա հետիոտնային անցումների վերանորոգում
10 հեկտարով անտառապատ տարածքների ավելացում
Ոռոգման ցանցի անցկացում
Երևանի գլխավոր հատակագծի մշակում
Ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնում
Մետրոյի և ճոպանուղու նախագծային աշխատանքներ
Վերելակների սպասարկման համար ծախսերի ավելացում
Երրորդ կարգի վթարային շենքերի ամրացում
Աղբավայրի տարածքը կցանկապատվի, մեքենաները կլվացվեն, անվադողերը կախտահանվեն
Նորագույն բուժսարքավորումների ձեռքբերում
Թատրոնների հիմնանորոգում
Մարզադպրոցների հիմնանորոգում
Մշակութային միջոցառումների ծախսերը նվազել են, բայց չեն նվազելու դրանց որակն ու քանակը

Գրում է ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում