Հրամայո՞ղ ես, վերահսկո՞ղ, թե՞ այնուամենայնիվ ենթարկվող․․․․#2

Ամսաթիվ: 19:03:20 - Դիտում: 422




Մարդկանց վրա գործած առաջին տպավորությունը շտկելը(Շտկել բացասական առաջին տպավորությունը) նույնքան դժվար է, որքան ատամի մածուկը նորից անոթ վերադարձնելը։

Երբևէ նկատե՞լ եք, թե օրվա ընթացքում քանի անգամ եք ձեռքսեղմում կատարում։ Ֆրանսիացիներն այս գործում աշխարհում գրավում են առաջին հորիզոնականը. նրանք ձեռքսեղմում են կատարում ամեն հանդիպման ու բաժանման ժամանակ։ Իհարկե, շատ հաճախ նույն բանը նկատվում է հայերի մոտ, չնայած նրան, որ Հայաստանում նմանատիպ գիտափորձեր չեն անցկացվել, պարզելու համար, թե հայերն այս գործում որերորդ հորիզոնականն են զբաղեցնում աշխարհում։ Ֆրանսիայում կանայք առավել հաճախ են ձեռքսեղմում կատարում, քան Հայաստանում։

Ինչ վերաբերում է կանանց ու տղամարդկանց ձեռքսեղմումների տարբերություններին, տղամարդիկ դեռևս վաղ մանկուց այն սովորում են իրենց հայրերից, բայց այսիպիսի դպրոց քիչ թվով կանայք են անցնում։ Կանայք սովոր չեն ձեռքսեղման, և այն կարող է պատճառ հանդիսանալ առաջին հանդիպումից ստացվող տպավորության փչացմանը։ Երբ տղամարդը մեկնում է ձեռքը, կինն ուղղակիորեն չի նկատում այն, որովհետև նրա դեմքին է նայում։ Այդ իրավիճակում անհարմար զգալով` տղամարդը հետ է քաշում ձեռքը այն հույսով, որ կինը չի նկատի այն, բայց այդ պահին կինը նկատում է մեկնված ձեռքը և ի պատասխան մեկնում է իրենը, իսկ ինչ է ստացվում հետագայում` ինքներդ էլ գիտեք։



Եվ այսպես, հետագայում, երբ ստիպված կլինեք ինչ-որ մեկի հետ ձեռքսեղմում կատարել, փորձեք ուշադիր լինել` արդյո՞ք ձեզ ընդունում են, ինչպես հավասարը հավասրին, փորձում են վերահսկե՞լ ձեզ, թե՞ պատրաստ են ենթարկվելու։ Այս ամենից զատ չմոռանաք նաև ձեր մասին. դուք էլ, ինչպես ձեր զրուցակիցը, ուղարկում եք ոչ վերբալ ( միջանձնային շփումը առանց բառերի, օրինակ` ժեստերով, ձայնի տատանումով, հայացքով և այլն) ազդանշաններ և որոշակի չափով պարզել` արդյոք դուք հրամայող եք, վերահսկող, թե, այնուամենայնիվ, ենթարկվող։





Եվ հիշեք՝ կարևոր չէ, թե ինչ ասել, կարևոր է` ինչպես ասել։

Հեղինակ՝ Արթուր Ենգոյան
Խմբագիր՝ Լուսինե Դանուխյան