Ա. Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը SWP տնօրենի ու փորձագետների հետ քննարկել է ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր

Ամսաթիվ: 19:03:20 - Դիտում: 152





ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը մարտի 18-21-ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ի առավոտյան հանդիպում է ունեցել Միջազգային քաղաքականության և անվտանգության հիմնադրամի (SWP) տնօրեն Ֆոլքեր Փերթեսի ու Արևելյան Եվրոա և Եվրասիա գիտահետազոտական խումբը ներկայացնող փորձագետների հետ:

Ինչպես հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, այս գիտահետազոտական կենտրոնը հանդիսանում է Գերմանիայի անկախ հետազոտական ինստիտուտ, որը խորհրդատվություն է տրամադրում Բունդեսթագին և Գերմանիայի դաշնային կառավարությանը արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված զարգացումներն ու ուրվագծվող առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում ԱԺ պատվիրակության անդամները և փորձագետները քննարկել են ՀՀ արտաքին քաղաքականությանը, տնտեսական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգությանը, վիզաների ազատականացմանը վերաբերող հարցեր: