Մարտի 19-ին անցկացվել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը

Ամսաթիվ: 19:03:20 - Դիտում: 121





Նիստի ընթացքում քննարկվել են խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր և հստակեցրել շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Այս տարի լրանալու է խաղերի անցկացման քսանամյակը և ակնկալվում է մարզիկների աննախադեպ մասնակցություն, ինչի մասին է վկայում նախնական հայտերի մեծ քանակը: Ծրագրում ընդգրկված են լինելու 17 մարզաձև, որից 14-ը օլիմպիական են:

Այս մասին տեղեկացանք Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյանի ֆեսյբուքյան էջից