Փաշինյանը և Մեդվեդևը քննարկել են Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Ամսաթիվ: 19:03:20 - Դիտում: 161




Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ապրիլի 30-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

Ինչպես նշում է tass.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ապրիլի 30-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի թեմատիկան, ինչպես նաև ռուս-հայկական հարաբերությունների վերաբերյալ որոշ արդիական հարցեր»,-ասվում է հաղորդագրությունում: