Հայաստանն առաջարկում է ԼՂ բանակցային ֆորմատի վերականգնում, ոչ թե փոփոխություն. Նիկոլ Փաշինյան

Ամսաթիվ: 19:03:19 - Դիտում: 105

[align=center][/align]


Հայաստանը չի առաջարկում արցախյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխություն: Հայաստանն առաջարկում է բանակցային ֆորմատի վերականգնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տարօրինակ մեկնաբանությունը, որ արվում է, ասում են, որ սա բանակցային ձևաչափի փոփոխության առաջարկ է: Հայաստանում կան մարդիկ, որ այդպես են ասում, մենակ Ալիևը չի ասում: Դա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ, դա բանակցային ֆորմատի վերականգնման առաջարկ է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա բերեց մի քանի փաստ, որ Ղարաբաղը եղել է բանակցություններում, ճանաչվել է հակամարտության կողմ ոչ միայն միջազգային հանրության, այլև Ադրբեջանի մասին:

«Երբ ՄԽ-ն ձևավորվեց, ընդգծվեց, որ հրավիրվում են համաժողովի որպես շահագրգիռ կողմ Ղարաբաղի ներկայացուցիչները: 1994թ. մայիսին հրադադարի պայմանագիրը կնքել է 3 կողմ, այդ թվում՝ Ղարաբաղը: Այս փաստաթուղթը ստորագրել են հակամարտող կողմերը: Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստորագրել է թուղթ Հայաստանի պաշտպանության նախարարի ու Ղարաբաղի պաշտպանության բանակի հետ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ բոլորին հայտնի է, թե ով է Ղարաբաղը դուրս բերել բանակցություններից: