Գյումրիում կան տարիներով արմատացած խնդիրներ. Նազելի Բաղդասրյան

Ամսաթիվ: 19:03:19 - Դիտում: 157




Sputnik: Այս խորհրդարանում Շիրակի մարզը ունի մեծ թվով պատգամավորներ և իշխանական և ընդդիմադիր թևից: Կան նաև ծնունդով Գյումրեցի, բայց ոչ Գյումրուց ընտրված պատգամավորներ: Ինչևէ, ներկայացվածության առումով Շիրակի մարզը և Գյումրին բավականին լավ դիրքում են, բայց այս մասին խոսելիս պետք է կարևորենք որակը, ոչ թե քանակը:

«Դուք էլ շատ լավ գիտեք, որ մարզում ու Գյումրիում կան տարիներով արմատացած խնդիրներ։ Հնարավորության ու ցանկության դեպքում պատգամավորներս, անկախ քաղաքական հայացքներից, պետք է կարողանանք համախմբվել ու գնալ խնդիրների լուծման ճանապարհով:

Չցանկանալով գնահատական տալ խորհրդարանական գործընկերների նախորդ տարիների աշխատանքին` այնուհանդերձ կուզեի նկատել, որ եղած ու արդեն կարծրացած խնդիրները պահանջում են համակարգային լուծում, համագործակցություն իշխանության բոլոր թևերի հետ, գործադրի, տեղական ինքնակառավարման մարմինների և այլն», - ասում է գյումրեցի պատգամավորը:

Լրագրողից – պատգամավոր դառնալը Նազելի Բաղդասարյանի կյանքում շատ բան չի փոխվել: Միայն պատգամավորը եզրույթը դեռ կաշկանդվում է, դեռ չի վարժվել, մի քիչ խորթ է այդ կարգավիճակը:

Մանրամասները` տեսանյութում։