Boeing 777X. ներկայացվել է աշխարհի ամենաերկար ուղևորատար ինքնաթիռը (լուսանկարներ)

Ամսաթիվ: 19:03:16 - Դիտում: 142



Ամերիկյան Սիեթլ քաղաքում ներկայացվել է աշխարհում ամենաերկար ուղևորատար ինքնաթիռը՝ Boeing 777X-ը, որի շնորհանդեսը պետք է մեծ շուքով դեռ չորեքշաբթի կայանար, սակայն Եթովպիայում Boeing-ի խոշոր ավիաաղետի պատճառով մի քանի օրով հետաձգվել էր ու ավելի համեստ կազմակերպվել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, արդյունքում միջոցառմանը ներկա են եղել միայն Boeing ընկերության աշխատակիցները:



Ենթադրվում է, որ նորույթն իր անդրանիկ թռիչքը կիրականացնի գարնան վերջին:



Boeing-ի պնդմամբ` 777X մոդելը կլինի աշխարհում ամենամեծ ու արդյունավետ երկշարժիչանոց ինքնաթիռը, որը 12%-ով ավելի քիչ վառելիք կօգտագործի, ինչպես 10%-ով պակաս օպերացիոն ծախսեր կունենա:


Դրա թևերի բացվածքը 71,6 մ է:
777X-ը ներկայացվել է երկու մոդելով՝ 777-9 (77մ) և 777-8, որն ավելի կարճ է: Ներկայում աշխարհի ամենաերկար ուտևորատար ինքնաթիռի՝ Boeing 747-8-ի երկարությունը 76,3 մ
Ինչ վերաբերում է գնին, ապա 777-8-ն արժե 360,5 մլն, իսկ 777-9-ը՝ 388.7մլն դոլար: 777-8 մոդելը կկարողանա տեղավորել 350- 375 ուղևոր, իսկ 777-9-ը՝ 400-425: 777X-ը կարող է առավելագույնը 16, 110 կմ ճանապարհ անցնել:
Ինքնաթիռների մատակարարումը կսկսվի 2020թ.: Պատվիրատուների ցանկում են British Airways, All Nippon Airways, Cathay Pacific, Emirates, Etihad Airways, Lufthansa, Qatar Airways, Singapore Airline ավիաընկերությունները: