Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել Հայաստանին 130 մլն դոլար հատկացնել. «Ամերիկայի ձայն» (տեսանյութ)

Ամսաթիվ: 19:03:15 - Դիտում: 181




ԱՄՆ Կոնգրեսում այս շաբաթ տեղի են ունենում հաջորդ տարվա բյուջեի շրջանակում այլ երկրներին ֆինանսական օգնության տրամադրման շուրջ քննարկումներ:

Քննարկումների շրջանակում ԱՄՆ հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչները ելույթ են ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում՝ ընդգծելով, որ, հաշվի առնելով անցած տարի երկրում գրանցված առաջընթացը, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օգնության չափը պետք է ավելանա, ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքում:

«Կոչ ենք անում զարգացման ժողովրդավարական ուղին բռնած Հայաստանին 100 մլն դոլարի չափով օժանդակություն ցուցաբերել: Կոչ ենք անում նաև 10 մլն դոլար տրամադրել Հայաստանի հետ ռազմական համագործակցության համար և ևս 20 մլն՝ Հայաստանում հաստատված մերձարևելյան երկրներից փախստականներին»,- իր ելույթում ասել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Վան Գրիգորյանը:

Հայ դատի հանձնախմբի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ Րաֆֆի Քարաքաշյանն ընդգծել է նաև Արցախին ֆինանսական օգնության տրամադրման կարևորությունը: